«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Ջոն Հեֆերն. «Ղարաբաղյան գործընթացը պատային իրավիճակում է»

Ջոն Հեֆերն. «Ղարաբաղյան գործընթացը պատային իրավիճակում է»
31.05.2014 | 19:06

Հայաստանում ԱՄ-ի դեսպան Ջոն Հեֆերնը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում դրական է պատասխանել հարցին՝ կարելի՞ է ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացը հայտնվել է պատային իրավիճակում։ «Այդպես կարելի է ասել, սակայն պետք է ասել նաև, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքն ամբողջությամբ տարված է իր պարտականություններով, նա պետդեպարտամենտից ստացել է հակամարտության կողմերին իրար մոտ բերելու հարցում ջանք չխնայելու առաջադրանք»,- նշել է այս օրերին Միացյալ Նահանգներում գտնվող դեսպանը՝ շարունակելով.- «Բանակցային գործընթացում շատ քիչ առաջընթաց կա, սակայն ՈՒորլիքն ունի շատ հստակ պարտավորություն. որ ստեղծվեն երկու կողմերի միջև բանակցությունները խորացնելու պայմաններ»: Թե ինչ է ԱՄՆ-ի դեսպանության կողմից արվում հայ - թուրքական հաշտեցման գործընթացը վերսկսելու ուղղությամբ՝ Հեֆերնը ասել է․ «Հայ - թուրքական արձանագրությունները մեր ամենագլխավոր խնդիրներից են։ Մենք շարունակ խրախուսում ենք Թուրքիային բացել սահմանները և հույս ունենք, որ Թուրքիան կգտնի ուղի վավերացնելու արձանագրությունները»։
«Որպես Թուրքիայի կարևոր դաշնակից պետություն, ԱՄՆ-ը կխրախուսի՞ Թուրքիայի նախագահին 2Օ15 թվականի ապրիլի 24-ին այցելել Երևան», - հարցին դեսպանը պատասխանել է․ «Վարչապետ Էրդողանի այս տարվա ապրիլյան հայտարարությունը մի քայլ առաջ էր, չնայած Հայաստանը կարծում է, որ պիտի ավելին արվի։ Մենք կաշխատենք լինել ավելի օգտակար, բայց Թուրքիայի վարչապետն ու նախագահն իրենք կկայացնեն որոշում այդ մասին»։

Դիտվել է՝ 745

Մեկնաբանություններ